Հանրային տրանսպորտի խցիկներն արգելվում է զարդարել սրբապատկերներով, փափուկ խաղալիքներով և այլ զարդերով
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մեր հանրային ավտոբուսների որոշ հարգարժան վարորդներ թյուրիմացաբար կարծում են, թե ավտոբուսի խցիկը կարելի է կահավորել սրբապատկերներով, փափուկ խաղալիքներով, ծոպավոր վարագույրներով, այլեւայլ զարդերով, ընդհուպ՝ քրեական ենթամշակույթը հիշեցնող տարրերով։
Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները զգուշացնում են, որ հանրային տրանսպորտի միջոցների սրահները եւ վարորդի խցիկները բացի զուտ պրակտիկ, տեղեկատվական բնույթ կրող գրություններից, այլ տարրերով չեն կարող կահավորվել։
Կարգազանց վարորդները կենթարկվեն պատասխանատվության»։
[6108b0f3865ec5ae1c8b151511510286.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հերթական ապատեղեկատվությունն է. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՀՀ ՊՆ
Հերթական ապատեղեկատվությունն է: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Auroranews-ին...
Ձերբակալվել է Ստավրոպոլի քրեական հետախուզության պետի տեղակալ Ռուսլան Աբովյանի սպանության կասկածյալներից մեկը
ՌԴ-ում իրավապահ մարմինները ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլի վարչության №4 քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալի սպանության կասկածա...
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ այսօր՝ հուլիսի 25-ին, ժամը 15: 30-ի սահմաններում, հայկական զինված...
Գեղարքունիքի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին ծանր վիրավորում ստացած Արման Աթասյանի կյանքին վտանգ չի սպառնում. News
Հուլիսի 23-ին Գեղարքունիքի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի հետեւանքով ծանր վիրավորում ստացած Արման Աթասյա...