
Որոտանի ղեկավարը բժիշկների հսկողության տակ է. փաստաբան. ArmDaily

ArmDaily.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Որոտան բնակավայրի ղեկավար Սուրեն Օհանջանյանի փաստաբան Արսեն Վարդանյանն ասաց, որ իր պաշտպանյալը գտնվում է բժիշկների հսկողության տակ։
«Պրն Օհանջանյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ՝ ոչ ամենաօրյա իհարկե, բայց բժիշկները նրան այցելում են։ Տեսակցություններն արգելված են՝ հարազատները չեն կարող այցելել նրան»,-տեղեկացրեց Վարդանյանը։ Նա ասաց, որ սպասում ենք Վերաքննիչ դատարանի նիստի օր նշանակելուն և ասաց, որ անկախ սպասելիքներից՝ իրենք պետք է Վերաքննիչում բողոք ներկայացնեն։
Ինչ վերաբերում է Սուրեն Օհանջանյանի ինքնազգացողությանն ասաց, որ վերջինս իրեն նորմալ է զգում, իսկ գործի մասով նորություններ չկան։
Հիշեցնենք, որ Որոտան բնակավայրի ղեկավարը ձերբակալվել էր հուլիսի 9-ին՝ ընտրությունների ժամանակ մեկից ավել անձանց կաշառելու մեղադրանքով։ Որոտանի բնակիչները, սակայն, հայտարարում են, որ քննիչները փորձել են իրենց համոզել գյուղապետի դեմ ցուցմունք տալ ու պահանջում են իրենց բնակավայրի ղեկավարի ազատումը։ Որոտան բնակավայրի ղեկավար Սուրիկ Օհանջանյանը Արցախյան երեք պատերազմների մասնակից է, երկրորդ կարգի հաշմանդամ և ունի ուղեկցող հիվանդություններ։