Իրանն ու ԵԱՏՄ-ն ազատ առևտրի մասին նոր համաձայնագիր կստորագրեն

Թեհրանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման հարցով հանդիպումը:

 

Ինչպես հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, փոխանցելով հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնևի խոսքերը, հանդիպման արդյունքներով ձեռք են բերվել պայմանավորվածություններ փոխգործակցության նոր խնդիրների քննարկման վերաբերյալ։ Դրանք են` ապրանքաշրջանառության ընդլայնումը, արդյունաբերական համագործակցության աջակցումը, պետական գնումների թափանցիկության ավելացումը:

 

Իրանի հետ համաձայնագրի կնքման համար առաջին ամբողջական ձևաչափով բանակցությունների փուլը նախատեսված է այս տարվա սեպտեմբերին:

Նոր համաձայնագիրը փոխարինելու է 2019 թվականի հոկտեմբերին կնքված Ժամանակավոր համաձայնագրին: