
Հայտնաբերվել և կասեցվել է պատվաստումների մասին կեղծ վկայագրեր վաճառող խմբի գործունեությունը

Փարիզի Իլ-դը-Ֆրանս շրջանի ոստիկանությունը կասեցրել է կեղծ փաստաթղթեր վաճառող հանցավոր խմբի գործունեությունը. կորոնավիրուսի համավարակի ընթացքում այդ փաստաթղթերով թույլ է տրվում մուտք գործել հասարակական վայրեր: Այս մասին երեքշաբթի հաղորդել է France Info ռադիոկայանը՝ Բոբինի քաղաքի դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն:
Ուրբաթ Բանյոլե քաղաքում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի խմբի աշխատակիցները բերման են ենթարկել մի մարդու, ում մոտ հայտնաբերել են մի քանի հազար եվրո գումար եւ 40 վկայագրեր, որոնք հաստատում են COVID-19-ով պատվաստված լինելը: Նա հրաժարվել է պարզաբանել իր մոտ բժշկական փաստաթղթերի առկայությունը:
Վկայագրերում պարունակվող տեղեկատվությունը հնարավորություն է տվել կապ հաստատել Լ՛Այ լե Ռոզ քաղաքի դեղատների աշխատողների եւ պատվաստումների տեղական կենտրոնի հետ: Պարզվել է, որ նրանք վկայականները վաճառել են 250 եվրոյով:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ կեղծ վարչական փաստաթղթեր ստեղծելու, տվյալների մշակման ավտոմատացված համակարգի աշխատանքը խափանելու, հանցավոր խմբավորում ստեղծելու կասկածանքով: