Նիդերլանդներում ջրհեղեղից վնասվել է հայերին պատկանող գույքը, մարդկային զոհեր չկան. Առավոտ
Հորդառատ անձրևից ու գետերի հունից դուրս գալուց տուժվել է ոչ միայն Գերմանիան ու Բելգիան, որտեղ զոհերի թիվը հարյուրների է հասնում, այլ նաև Նիդերլանդների Լիմբուրգի մարզը:
Հիշեցնենք, որ Լիմբուրգի մարզում բավական հայեր են բնակվում: Մաստրիխտում է գտնվում «Սուրբ Կարապետ» հայկական եկեղեցին, այստեղ է գործում «Անի» հայ համայնքը: Ամենից շատ տուժվել են Բունդե, Մեերսսեն, Հեխում, Բորգհարեն, Ռուրմոնդ , Վալկենբուրգ քաղաքները, որտեղ նաև հայ ընտանիքներ են բնակվում:
Այս մասին հայտնում է Aravot.am-ը։
«Նիդերլանդական օրագրի» հետ զրույցում «Անի» հայ համայնքի ատենապետ, Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու վարչության անդամ Լևոն Սարգիսը տեղեկացրեց, որ բարեբախտաբար հայ ընտանիքների շրջանում զոհեր ու վիրավորներ չկան: Առավել շատ վնաս է կրել մոտավորապես 10 հայ ընտանիք, մյուսները տարհանվել են ապահով վայրեր: Ամբողջովին ջրատակ է եղել հայ գործարարին պատկանող մի ռեստորան: Մաստրիխտ քաղաքում հեղեղվել է երկու թաղամաս, ոստիկանական ուժերն ու բանակը օգնում, կարգուկանոն են հաստատում քաղաքում: Հայ համայնքին պատկանող գույքին բնական աղետը վնաս չի հասցրել: Մաստրիխտի քաղաքապետարանը օգնության խնդրանքով դիմել է նաև հայ համայնքին: Անհրաժեշտության դեպքում Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին կծառայի տարհանված տարեց քաղաքացիների օթևան:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան կարելի է մուտք գործել պատվաստված լինելու կամ ՊՇՌ տեստի բացասական արդյունքով. ԱՆ պարզաբանում է
Այսօրվանից ուժի մեջ է մտել Կառավարության հուլիսի 9-ի որոշումը, որով փոփոխություն է կատարվել «Կորոնավիրուսային հիվանդությ...
Գրանցվել է երկրորդ երկրաշարժը. ստորգետնյա ցնցումները՝ Վայոց ձորի Ելփին գյուղից 12 կմ հարավ-արևելք
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 15:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 14:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Հերթական ապատեղեկատվությունն է. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՀՀ ՊՆ
Հերթական ապատեղեկատվությունն է: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Auroranews-ին...