ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարորդը մեքենայով հարվածել է հետիոտնային հատվածով անցնող մորը և 3 երեխաներին
Մոսկվայի Սոլնցեվո տեղեմասում վարորդը մեքենայով հարվածել է հետիոտնային անցումով անցնող մորը և երեք երեխաներին: Նրանք ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
5-ամյա և 4-ամյա տղա երեխաները գանգի, ոտքի կոտրվածքով և ցնցումներով են տեղափոխվել հիվանդանոց, իսկ 9 ամսեկան փոքրիկին գլխի վնասվածքով ուղղաթիռով են տեղափոխել հիվանդանոց: