
Մուկուչյանը գտնվում է բժիշկների հսկողության ներքո, այս պահին ինքնազգացողությունը լավ է․ ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ՝ հուլիսի 14-ին, սրտամկանի կաթվածի ախտանշաններով տեղափոխվել է հիվանդանոց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը՝ նշելով, որ այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո, և նրա ինքնազգացողությունը լավ է:
«Պարոն Մուկուչյանը հոսպիտալացված է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Այս պահին ինքնազգացողությունը լավ է», - պարզաբանեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարը:
Sputnik Արմենիային էլ հաջողվել է կապվել անձամբ Մուկուչյանի հետ։ Նա պատմել է, որ երեկ երեկոյան վատ է զգացել ու շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Նորք–Մարաշ սրտաբանական կենտրոն։
Այնտեղ սուր ինֆարկտ է աշխտորոշվել։ Մուկուչյանին վիրահատել են։ Այժմ նա հիվանդասենյակում է և իրեն նորմալ է զգում։