Վրացական 4 հեռուստաալիք դադարեցրել է հեռարձակումը. նրանք ունեն հստակ պահանջ
Վրացական 4 ընդդիմադիր հեռուստաալիք՝ «Մթավարի»-ն, «Փիրվելի»-ն, «Ֆորմուլա»-ն և «Կավկասիա»-ն դադարեցրել են հեռարձակումը 24 ժամով: Այս մասին գրում է Грузия онлайн կայքը:
Հեռուստաալիքները պահանջում են վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլիի հրաժարականը և պատիժ բոլոր նրանց համար, ովքեր հուլիսի 5-ին և 6-ին Թբիլիսիում հարձակվել են ցուցարարների և լրագրողների վրա:
Հուլիսի 5-ին դաժան ծեծի ենթարկված և օրեր անց մահացած օպերատոր Լեքսո Լաշկարավայի հուղարկավորության ժամանակ, տարածաշրջանային հեռուստաընկերությունները նույնպես դադարեցրել են հեռարձակումը 10 րոպեով:
Լեքսո Լաշկարավան հուլիսի 5-ին դաժան ծեծի էր ենթարկվել ԼԳԲՏ երթի հակառակորդների կողմից և օրեր անց մահացել: Օպերատորը դաժան ծեծի ենթարկվելուց հետո տեղափոխվել էր հիվանդանոց, վիրահատության ենթարկվել և մի քանի օր անցկացրել հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ երկրի ՆԳՆ-ն հաղորդել էր, որ օպերատորի մահը կարող էր վրա հասած լինել թմրանյութերի չարաշահումից: Լաշկարավայի մերձավորներն ու նրա գործընկերները հերքել են այս մեղադրանքները:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում
Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Ե...
ՀՐԱՏԱՊ. Այսօր Ադրբեջանիցիները կրակ են բացել Գեղարքունիքի հատվածում. ունենք 3 վիրավոր. ՊՆ
Հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Բրազիլիայում շնաձուկը պատառոտել է ծովում կարիքները հոգացող հարբած տղամարդուն
Բրազիլիայի Ժաբուատան դուս Գուարարապիս քաղաքում խնջույքը ողբերգությամբ է ավարտվել: Այստեղ շնաձուկը հարձակվել ու պատա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրհեղեղ Գերմանիայում. 60 մարդ անհայտ կորած Է համարվում
Գերմանիայում 60 մարդ անհայտ կորած Է համարվում հեղեղման եւ երկարատեւ անձրեւի պատճառով վեց շենքերի փլվելու հետեւանքով: 25...