Նոր մանրամասներ՝ Գորիսում հնչած կրակոցներից. կան վիրավորներ
2021թ. հուլիսի 14-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով մոտակա շենքերի բնակիչների նկատմամբ, զենքի և որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը՝ իրենց մոտ ապօրինի պահվող հրազենով ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ կրակոցներ են արձակել Գորիս քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չեն հասցրել վերջիններիս սպանելու հանցավոր դիտավորությունը, քանի որ նրանք տեղափոխվել են «Գորիսի» բժշկական կենտրոն և ստացել անհրաժեշտ բուժօգնություն, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին: Կատարվել են առգրավումներ, զննություններ,հարցաքննվել են մի շարք անձինք:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթարի հետևանքով 6 պայմանագրային զինծառայող է հոսպիտալացվել, նրանցից մեկը մահացել է
Հուլիսի 10-ին, ժամը 02։00-ի սահմաններում, Երասխ-Երևան ավտոմայրուղու 14-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ պաշտպանության նախարարու...
Թումոյի հարակից տարածքում՝ կախված վիճակում հայտնաբերվել է 25-ամյա աղջկա դի
Auroranews-ը քիչ առաջ տեղեկություն ստացավ, որ Երևանի Թումանյանի այգում` Թումոյի հարակից տարածքում կախված վիճակում հայտնա...
Արտակարգ դեպք Լոռու մարզում. Ստեփանավանի ոստիկանապետը փրկել է 27-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքը
Այսօր՝ հուլիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում քաղաքացիների և ոստիկան...
«Թումո» կենտրոնի հարևանությամբ գտնվող այգում հայտնաբերվել է ծառից կախված կնոջ դի․ մանրամասներ
Այսօր, հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարու...