ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գելենջիկի հյուրանոցներից մեկում պայթյուն է որոտացել

Գելենջիկի հյուրանոցներից մեկում կենցաղային գազ է պայթել, РИА Новости-ին հայտնել են Կրասնոդարի երկրամասի արտակարգ ծառայություններից: 

«Նախնական տվյաներով՝ տուժել է 4 մարդ, նրանցից մեկը մահացել է»,- ասել է գործակալության զրուցակիցը: 

Ավելի ուշ փլատակների տակից դուրս են բերել ևս 1 վիրավորի: 

Միջադեպը տեղի է ունեցել 4 հարկանի «Ազարիա» մասնավոր հյուրանոցի խոհանոցում։ 

Փրկարարները տարհանել են մոտ 50 մարդու։

Քաղաքականություն