ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարորդը խախտել է ճանպարհային երթևեկության կանոնները․ երթևեկել է մայթով
Այսօր՝ հուլիսի 8-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողների կողմից հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել BMW X6 մակնիշի 67 ՏՏ 858 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, վարորդը Երևանի բնակիչ, 29-ամյա Վլադիմիր Արևշատյանը, ով 1 օր առաջ նշված ավտոմեքենայով չարամտորեն խախտել էր ճանպարհային երթևեկության կանոնները, ինչպես ասում էին ականատեսները՝ «զվռնում էր» մայթերով, ենթարկվեց վարչական պատասխանատվության, ինչը դաս կլինի ինչպես նրա, այնպես էլ նրա նման բազմաթիվ օրինախախտ վարորդներին, որպեսզի վերջապես ընկալեն, որ «ոչ վերին արտի ցորենն են, ոչ էլ երկնքից մանանա թափողներ»: Պետք է հարգեն օրենքը, երթևեկեն ճանապարհայինի երթևեկության կանոնները պահպանելով, հակառակ դեպքում՝ կհայտնվեն պարեկային ծառայություն կատարող ոստիկանների աշխատանքային փայտիկի տակ:
Հուլիսի 6-ին Իսակովի պողոտայում իրեն օրենքից վեր դասելով, BMW X6 մակնիշի 67 ՏՏ 858 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, արհամարհելով օրենքը, կոպիտ կերպով խախտելով ճանապարային երթևեկության կանոնները, մայթով էր երթևեկում: