ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բեզոարյան այծի որսի դեպք է բացահայտվել. ձերբակալվել է «Հայանտառ»-ի մասնաճյուղի տնօրենը
Հուլիսի 2-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղերից մեկի տնօրենը Ելփին գյուղի «Արդարազ» կոչվող տարածքում բեզոարյան այծ է որսացել և «ՈւԱԶ» ավտոմեքենայով գնում է Ելփին:
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և ԲԸՏՄ Վայոց ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած գործողությունների արդյունքում Ելփին բնակավայրի «Զաղա» կոչվող տարածքում փորձ է արվել կանգնեցնել է «ՈւԱԶ» ավտոմեքենան: Հետապնդման ժամանակ վարորդը ավտոմեքենան կայանել է Ելփինի «Քարի տակ» կոչվող վայրում և փորձել դիմել փախուստի: Նշված վայրում կատարված զննությամբ՝ առվի մեջ հայտնաբերվել է որսը։ Դեպքի վայր ներկայացած «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղի տնօրենը հայտնել է, որ բեզոարյան այծը որսացել էր անտառապահներից մեկը: Տնօրենը և անտառապահը բերման են ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղի տնօրենը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ-ն բացահայտել է կրթության ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու դեպք
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից բացահայտվել է կրթության ոլորտո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եղվարդում 31-ամյա կինը մեքենայի մեջ վիճել է տղամարդու հետ, սրբիչով սպանել նրան
Ահազանգ՝ խոստովանությամբ. Եղվարդում կատարված սպանությունը բացահայտվել է:
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրաստանում վթարի է ենթարկվել լոլիկ տեղափոխող՝ «Սպայկա»–ի բեռնատարը, որում հրդեհ է բռնկվել
Օրեր առաջ խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։ Հայաստանում գործող «Սպայկա» ընկերության բեռնա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարորդը խախտել է ճանպարհային երթևեկության կանոնները․ երթևեկել է մայթով
Այսօր՝ հուլիսի 8-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողների կողմից հատուկ պահպանվող տարածք է տեղ...