Լուկաշենկոն ասել է, թե որ դեպքում Բելառուսում պատերազմ կսկսվի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ժամանակակից պայմաններում պատերազմը կարող է սկսվել ոչ թե դրսից ագրեսիայով, այլ մարդկանց «մտքի ոչնչացմամբ»՝ Բելառուսում քաոս սերմանելու համար, և միայն այդ դեպքում, եթե անհրաժեշտ լինի, օտարերկրյա զորքեր կուղարկեն հանրապետություն: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Լուկաշենկոն հինգշաբթի օրը Մինսկում մասնակցել է բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների և ավագ սպաների մեծարման արարողությանը:
«Տեսականորեն, մենք պատերազմին չենք պատրաստվում այնպես, ինչպես նախկինում: Դուք հիանալի հասկանում եք, որ պատերազմը, ամենայն հավանականությամբ, չի սկսվի դրսից ագրեսիայով, կսկսվի ներսից, կսկսվի մեր ժողովրդի մտքերի ոչնչացմամբ. և միայն այդ ժամանակ, անհրաժեշտության դեպքում, այստեղ օտարերկրյա զորքեր մտցնելով: Մենք խոսել ենք այս մասին, սա է ազգային անվտանգության մեր հայեցակարգի էությունը»,-ասել է Բելառուսի ղեկավարը:
Բելառուսի և արևմտյան երկրների հարաբերությունները սրվել են 2020 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո: Օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որը, ըստ ԿԸՀ-ի, հավաքել է ձայների 80,1%-ը, երկրում սկսվել են ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ: Ընդդիմությունը կարծում է, որ Տիխանովսկայան հաղթել է, և պահանջում է բանակցություններ վարել իշխանության փոխանցման և նոր ընտրությունների շուրջ: Նախկին թեկնածուն ընտրություններից անմիջապես հետո մեկնել է Լիտվա: Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական հոդվածով գործ է հարուցել՝ իշխանությունը զավթելու կոչերի մասով, Տիխանովսկայան դրա շրջանակներում գլխավոր մեղադրյալն է, նա Բելառուսում և Ռուսաստանում միջպետական հետախուզման մեջ է գտնվում:
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը` Փաշինյանի և Պուտինի միջև ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ հայտարարություն է արել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սա...
Սերգեյ Լավրովը կհանդիպի Մևլութ Չավուշօղլուի հետ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա, որտեղ բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնա...
Սա աշխարհաքաղաքական նոր իրողության «ամենամեծ հաղթանակն» է. Ալիև
Ներկայումս Ադրբեջանը, արմատապես փոխելով աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրողությունը Հարավային Կովկասում, «հետևում է...
Վարչապետը որոշում է կայացրել ` Ռուստամ Բադասյանի հետ կապված
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը կմեկնի արձակո...