ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական իշխանությունները հիմա ամեն բան անում են, որպեսզի լեգիտիմացնեն այդ դատավարությունները․ ՄԻՊ
Ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված դատավարությունները արհեստական են և դրանք «շղարշ» են միջազգային հանրություն համար։ Այս մասին տեսակոնֆերանսի ժամանակ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Բաքվում հայ ռազմագերիների դատավարությանը։
«Իրենց նպատակն է գերիների հարցը դարձնել քաղաքական սակարկումների առարկա և դրա լավագույն ապացույցը Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների, ինչպես նաև Թուրքիայի նախագահի տիկնոջ խոսակցության տեսանյութն էր։ Պետք է ասեմ, որ այդ տեսակադրերը լայն տարածում են գտել միջազգային հանրությունում»,-նշեց ՄԻՊ-ը։
Թաթոյանի խոսքով՝ ադրբեջանական իշխանությունները հիմա ամեն բան անում են, որպեսզի լեգիտիմացնեն այդ դատավարությունները։
«Գերիների փոխանակման գործընթացի հետ կապված Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի ղեկավար մարմինների հետ լայնածավալ քննարկումներ են եղել։ Այո՛, մարդասիրական հարցերը ՀՀ-ն և Արցախը միշտ են կարևորել, բայց մենք չպետք է թույլ տանք, որ միջազգային հանրության մոտ ձևավորվի մոտեցում, թե գործընթաց է ընթանում, որը իրականացվում է մաս-մաս, և որ ոչինչ եթե մեկ ամսում չի լուծվում, թող լուծվի 6 ամսում։ Այստեղ հարցը այն է, որ պետք է երբեք թույլ չտալ ադրբեջանական իշխանություններին գերիների հետ կապված հարցը կապել քաղաքական հարցերի հետ»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․