Վրաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը

Հուլիսի 5-ից Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը։ Բոլոր բուժական հաստատությունները, որոնք ներառված են պատվաստման ծրագրում, առավոտյան սկսել են պացիենտների ընդունումը, տեղեկացնում է Sputnik Գրուզիան։

 

Վրաստանը հուլիսի 2-ին ստացել է կորոնավիրուսի դեմ չինական Sinopharm եւ Sinovac պատվաստանյութերի միլիոն դեղաչափ։ Մեկ ամիս հետո լրացուցիչ կստացվի այդ դեղամիջոցների եւս 500 հազարական դեղաչափ։ Իշխանությունները նախատեսում են պատվաստել օրական 20-25 հազար մարդ։

Հուլիսին պետք է ստացվի նաեւ Pfizer պատվաստանյութը։ Այսպիսով, մինչեւ տարեվերջ երկիրը կունենա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի չորս միլիոն դեղաչափ։

 

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ կիբեռգրոհի հետեւանքները, որը կատարվել էր առողջապահության նախարարության կայքի դեմ հուլիսի 3-ին պատվաստման համար գրանցվելու նպատակով, արդեն վերացվել են։

Բացի այդ, 150 հաստատությունում, որոնք մասնակցում են պատվաստման ծրագրին, առաջիկա օրերին կբացվեն կենտրոններ, որոնց օգնությամբ քաղաքացիները կարող են նախապես գրանցվել այցելության համար։

 

COVID-19-ի դեմ պատվաստումը Վրաստանում սկսվել է մարտի 15-ին։ Այս ընթացքում պատվաստվել է 267 727 մարդ։

Քաղաքականություն