Հասարակություն
Ռուս խաղաղապահներն Ասկերանում ապահովում են խոտ հավաքող բնակիչների անվտանգությունը․ ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում ապահովում են խոտ հավաքող տեղի բնակիչների անվտանգությունը: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ասկերանի շրջանում ապահովվում է գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը: Շրջանում կան բազմաթիվ մշակովի դաշտեր, որոնք սահմանազատման գոտում են»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իգոր Սերգեևը:
Ըստ աղբյուրի՝ Շոշ գյուղի բնակիչներն այս դաշտերում խոտ են քաղում անասունների համար, ինչպես նաև խոտ հնձում:
Ռուս սակրավորները գյուղատնտեսական նշանակության հողերում ստուգել են պայթյունավտանգ առարկաների և չպայթած զինամթերքի առկայությունը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսից մահացել է Յուրի Դոխոյանը
«Փաշինյանն ասաց՝ շտապում եմ, ժամանակ չունեմ»․ անհետ կորած զինվորների հարազատները վրդովված են, դիմելու են Մուրադովին. Yerkir.am
Թանկյանը կոչ է արել բոյկոտել Բաքվում Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի անցկացումը
Մահացել է իտալացի երգչուհի և հաղորդավարուհի Ռաֆայելա Կառան
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈւԹ. Հայաստանում ոչնչացվել է «NAN» մանկական սննդի 9 700 կգ խմբաքանակ
5.0