Խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարևանությամբ գտնվող անտառում
Արդեն 4 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկների հրշեջ-փրկարարարներ պայքարում են Ծիծեռնակաբերդի անտառում առաջացած խոշոր հրդեհի դեմ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, հրդեհի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանը; Հրշեջները մոտ 40 վայրից մեծ դժվարությամբ մոտենում են կրակի օջախներին, որպեսզի կարղանան նախ կանխել կրակի տարածումն, ապա մարել այն: Հրշեջների աշխատանքը դժվարանում է նաև քամու պատճառով, քանի որ քամին իր սև գործն է անում: Մի խումբ հրշեջներ էլ ուսակիր սրսկիչներով են մարում ծառերի բներում առաջացած կրակի օջախները: Հրդեհի տարածքն այնքան մեծ է, որ հրշեջները մի քանի «շլանգ» են իրար միացնում, որպեսզի կարողանան այդ 800-1500մ մետր տարածքում ջուր հասցնեն կրակի օջախների վրա: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դեռևս պարզ չի:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Կրակել են ավտոմեքենայիս վրա. Արման Բաբաջանյան
Կրակել են ավտոմեքենայիս վրա:Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահա...
Մանրամասներ Արարատի մարզում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող սպանությունից
ՀՀ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակում, պարզվել է հունիսի 13-ին Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքո...
Արգավանդ գյուղի կենտրոնական փողոցում Mercedes-ի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի
Երեկ՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 16:55-ի...
Լոռու մարզում 32-ամյա տրակտորիստը գլորվել է և հայտնվել դաշտում. վերջինս մահացել է
Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Օձուն համայնքի Ամոջ բնակավ...