Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բացակայությունը նշանակում է խաղաղության բացակայություն Հարավային Կովկասում. Իլհամ Ալիև
Բաքվի վարչակազմի ղեկավար Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է, այս հարցի շուրջ բանակցությունների անհրաժեշտություն չկա։
Այսօր Ալիևը Բաքվում ընդունել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուին, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շելենբերգին, Լիտվայի արտգործնախարար Գաբրիելուս Լանդսբերգիսին և Եվրամիության պատվիրակությանը, ովքեր այցելել էին Ադրբեջան ՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խոսեպ Բորելի մանդատի հիման վրա:
«Մենք ներկայումս գտնվում ենք հետկոնֆլիկտային զարգացման վիճակում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է: Այս առումով քննարկելու բան չկա: Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հռչակագիրը պարզապես հրադադարի համաձայնագիր չէ, ինչպես փորձում են ներկայացնել որոշ միջազգային քաղաքական գործիչներ։ Յուրաքանչյուրը, ով ծանոթանա այդ փաստաթղթի հետ, կտեսնի, որ խոսքը ոչ միայն զինադադարի մասին է, այլ նաև շատ այլ հարցերի: Մենք պետք է մտածենք հետկոնֆլիկտային իրավիճակի մասին: Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի բացակայությունը նշանակում է խաղաղության բացակայություն Հարավային Կովկասում», հայտարարել է Ալիևը:
Նմանատիպ հոդվածներ
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմն անխուսափելի էր Հայաստանի ղեկավարության սադրիչ հայտարարություններից և գործողություններից հետո». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմն անխուսափելի էր Հայաստանի ղեկավարության սադր...
Հրետանին կիրառվել է Շուշի քաղաքի շուրջը, իսկ քաղաքին ու պատմական օբյեկտներին «հրետանային հարվածներ չեն հասցվել. Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանով
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Real TV հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Շուշիի օկուպացիայ...
Տիգրան Ավինյանը՝ Երևանի քաղաքապե՞տ. ով ինչ պաշտոն կզբաղեցնի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին իշխանության ներսում՝ տարբեր կաբինետներում, թեժ քննարկումներ ե...
«Արմավիրցիներն ընտրել են Նիկոլին, հիմա Նիկոլից ջուր են պահանջում․ արտառոց բան չկա»․ Արթուր Խաչատրյան
Գյուղատնտեսության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արմավիրցիներն...