Քաղաքականություն

ԱՊՀ դիտորդական առաքելությունը՝ Հայաստանում անցկացված ընտրությունների մասին

ԱՊՀ դիտորդական առաքելությունը՝ Հայաստանում անցկացված ընտրությունների մասին
Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ և ՀԱՊԿ դիտորդները խախտումներ չեն հայտնաբերել, Երևանում ամփոփելով դիտորդական առաքելության արդյունքները՝ հայտարարեց ԱՊՀ դիտորդական…

Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ և ՀԱՊԿ դիտորդները խախտումներ չեն հայտնաբերել, Երևանում ամփոփելով դիտորդական առաքելության արդյունքները՝ հայտարարեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը։

«Ընդհանուր կարծիքն այն է, որ ընտրությունները սկսվել են առանց աղմուկի և նյարդայնության: Պատրաստվել է կոլեգիալ վերջնական փաստաթուղթ: Գործընթացն իրականացվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, դիտորդները չեն արձանագրել որևէ խախտում, որը կարող է ազդել ընտրությունների արդյունքի վրա: Գործընթացը տեղի է ունեցել բարձր կազմակերպչական մակարդակով», - հայտարարեց Նեմատովը։

 

Առաքելության ղեկավարն ասաց, որ Հայաստանում են մայիսի 31-ից, այցելել են մոտ 700 ընտրատեղամաս։

«Մենք դիտորդական առաքելությունն անցկացրել ենք ազատ, անկողմնակալ, առանց միջամտելու Հայաստանի ներքին գործերին և Հայաստանի օրենքների հիման վրա», - նշեց Նեմատովը։

Նրա խոսքով՝ ընտրական հանձնաժողովները ստեղծել են բոլոր պայմանները ազատ կամարտահայտման իրավունքներն իրականացնելու համար:

Նմանատիպ հոդվածներ

Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու Արփին սկսեցինք մուլտ նայել, անցավ ահագին ժամանակ մեկ էլ Արփին ասաց... Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250