Քաղաքականություն

Հայտնաբերվել են 2287 մահացած անձի վերաբերյալ տվյալներ ու հանվել ընտրողների ցուցակներից. Արա Մկրտչյան

Հայտնաբերվել են 2287 մահացած անձի վերաբերյալ տվյալներ ու հանվել ընտրողների ցուցակներից. Արա Մկրտչյան
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Արա Մկրտչյանը ԿԸՀ-ում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց, որ վարչությունում ստեղծվել է թեժ գիծ, որի միջոցով ամբողջ ընթացքում ստացվել է…

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Արա Մկրտչյանը ԿԸՀ-ում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց, որ վարչությունում ստեղծվել է թեժ գիծ, որի միջոցով ամբողջ ընթացքում ստացվել է ընտրացուցակների վերաբերյալ 319 զանգ: Դրանցից 309-ը եղել են տեղեկատվական բնույթի: «4 զանգ վերաբերել է ընտրացուցակներում առկա անճտություններին: Դրանց վերաբերյալ կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ, և անճշտությունները վերացվել են»,- ասաց Մկրտչյանը: Նախնական ցուցակները հրապարակելուց հետո մինչև վերջնական ցուցակների հրապարակումը ոստիկանության կողմից ԶԼՄ-ների կողմից արվել են հայտարարություններ՝ ընտրացուցակներում անճշտությունների դեպքում դիմելու կարգի, ընթացակարգերի վերաբերյալ: «Փորձը ցույց է տվել, որ բոլոր ընտրությունների ժամանակ բարձրաձայնվում, քննարկվում, նաև որոշ դեպքերում շահարկվում է մահացած մարդկանց տվյալների առկայությունը: Հարկ եմ համարում նշել, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ անձը բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից մահվան հիմքով հանվում է սահմանված կարգով մահն իրավասու մարմնում գրանցելու դեպքում: Շատ են դեպքերը, երբ անձի մահվան տեղեկատվությունը հասու չի լինում իրավասու մարմին: Օրինակ՝ երբ անձը մահացել է օտարերկրյա պետությունում»,- ասաց Մկրտչյանը: Ոստիկանության ստուգումների արդյունքում հայտնաբերվել են 2287 մահացած անձի վերաբերյալ տվյալներ, որոնք գրանցված չեն եղել ՔԿԱԳ մարմինների կողմից: Նրանք հանվել են ընտրողների ցուցակներից:

Նմանատիպ հոդվածներ

Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու Արփին սկսեցինք մուլտ նայել, անցավ ահագին ժամանակ մեկ էլ Արփին ասաց... Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250