«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել
«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Կրկին զգուշացնում եմ՝ նման որևէ ապօրինի արարք արդյունք չի տվել ու չի տալու։
Այսօր առավոտյան տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ի, Ոստիկանության և հեռացող իշխանության կողմից մշակվել էր հատուկ գործողության ծրագիր «Հայաստան» դաշինքի Սիսիանի նախընտրական շտաբերի գործունեությունը պարալիզացնելու նպատակով:
Չնայած այն հանգամանքին, որ այս դեպքով հայտարարությամբ հանդես էր եկել Մարդու իրավունքների պաշտպանը, անձամբ ես խոսել էի Սյունիքի մարզային և Սիսիանի ոստիկանապետերի հետ, բոլոր դեպքերում շտաբերից առնվազն մեկ անձի հարկադրաբար բերման են ենթարկում Երևան առանց որևէ հիմքի, զուտ իբր բացատրություններ վերցնելու համար: Հատկանշական է, որ իրավապահներն ունեին բոլոր հիմքերը սպասելու մինչև 20:00, սակայն այս ապօրինության իրական նպատակը ուղղված էր հենց մինչև քվեարկության ավարտը խափանել գործունեությունը:
Հրավիրում ենք դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը ստեղծված իրավիճակին»:
Նմանատիպ հոդվածներ
Սերգեյ Լավրովը կհանդիպի Մևլութ Չավուշօղլուի հետ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա, որտեղ բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնա...
Հայտնի է՝ ինչպես է քվեարկել Շուռնուխը
ՔՊ անդամ, վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Շուռնուխում ընտրությունն...
«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն տարածեց
«Պատիվ ունեմ» դաշինքը արձանագրում է, որ հատկապես վերջին 48 ժամվա ընթացքում ժամանակավոր իշխանությունները լծվել են առաջատա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը։