Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենին ձերբակալած հետաքննիչը ևս անհետ կորել է, նրա հեռախոսն անջատված է. ArmDaily
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը կեսգիշերն անց ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գորիսի Մշակույթի կենտրոնի տնօրենին ապօրինի կերպով ձերբակալել են։ Մոտ մեկ ժամ է որևէ տեղեկություն չկա, Հայկ Խաչատրյանի հետ կապ հաստատել չի լինում»:
ArmDaily.am-ի հետ զրույցում Խաչատրյանի փաստաբան Էդգար Արամյանն ասել է, որ իր պաշտպանյալի ձերբակալման հիմքն անհայտ է, քանի որ ինքը չի կարողանում կապ հաստատել հետաքննիչի հետ գիշերվանից մինչ այժմ։ Գորիսի մշակույի կենտրոնի տնօրենին ձերբակալած հետաքննիչի հեռախոսն անջատված է, այդ իսկ պատճառով Արամյանն ինքը ոչ տեղյակ է ձերբակալման իրավական հիմքերից, ոչ էլ որևէ տեղեկություն ունի իր պաշտպանյալի մասին։
«Ես ենթադրում եմ, դա զուտ իմ ենթադրությունն է, որ այս ձերբակալությունը կարող է կապված լինել այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ։ Գորիսի Մշակույթի տանը աշխատող մի կին հայտարարել էր, որ ինքը Նիկոլ Փաշինյանի աջակից էր և Խաչատրյանն իբր արգելել էր նրան գնալ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի հանրահավաքին։
Կարող է այս միջադեպի հետ կապված լինել ձերբակալությունը, բայց չեմ կարող պնդել»,- նշել է Արամյանը։
Նմանատիպ հոդվածներ
Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու Արփին սկսեցինք մուլտ նայել, անցավ ահագին ժամանակ մեկ էլ Արփին ասաց... Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու...
Զորամասում աշխատող անշնորհք աղջիկ է՝ իր պատճառով են կասեցվել Մեղրիի հրամանատարի լիազորությունները. Մխիթար Զաքարյան. ArmDaily
Մամուլում երեկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Մեղրիի զորամասի հրամանատար Արգամ Գևորգյանը, ում լիազորություններ...
Պաշտպանության բանակը հայտարարությամբ է հանդես եկել
Արցախի պաշտպանության բանակը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է.«Հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայ...
Հայկական Ալ լճերում լողալիս ադրբեջանցի կապիտան է խեղդվել. Ռազմինֆո
Հունիսի 17-ին Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանում Ալ լճերում լողալիս խեղդվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայ...