Զախարովան անդրադարձել է Էրդողանի` Շուշի կատարած այցին
Մենք կոռեկտ չենք համարում խառնել Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը եւ երրորդ երկրների հետ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների թեմաները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի այցը օկուպացված հայկական Շուշի քաղաք:
«Հենց այս տեսանկյունից ենք մենք դիտարկում ադրբեջանա-թուրքական վերջին շփումներն ամենաբարձր մակարդակով: Մենք ելնում ենք նրանից, որ տարածաշրջանում երկկողմ կապերը, այդ թվում` ռազմական գծով, չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ: Մենք վճռականորեն աջակցում ենք այն քայլերին, որոնք ուղղված են Երեւանի եւ Բաքվի եւ Երևանի ու Անկարայի միջեւ երկխոսության կարգավորմանը: Հարավային Կովկասում փոխգործակցությունը պետք է զարգանա բարիդրացիության սկզբունքների հիման վրա` հաշվի առնելով եւ հավասարակշռելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը»,- ասել է նա:
«Ինչ վերաբերում է հայտարարություններին, հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող գործընթացները եւ այն ջանքերը, որոնք նպատակաուղղված էին կողմերին պայմանավորվածությունների կնքմանը եւ դեպի խաղաղ ուղղություն շարժմանը բերելուն, ապա այդ կապակցությամբ արված բոլոր հայտարարությունները պետք է աշխատեն մեկ նպատակի համար՝ կայունության, խաղաղ զարգացման, կապերի վերականգնման եւ համապատասխանեն տարածաշրջանում խաղաղ բնակիչների շահերին»,- ասել է Զախարովան:
Նմանատիպ հոդվածներ
Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու Արփին սկսեցինք մուլտ նայել, անցավ ահագին ժամանակ մեկ էլ Արփին ասաց... Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու...
Զորամասում աշխատող անշնորհք աղջիկ է՝ իր պատճառով են կասեցվել Մեղրիի հրամանատարի լիազորությունները. Մխիթար Զաքարյան. ArmDaily
Մամուլում երեկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Մեղրիի զորամասի հրամանատար Արգամ Գևորգյանը, ում լիազորություններ...
Պաշտպանության բանակը հայտարարությամբ է հանդես եկել
Արցախի պաշտպանության բանակը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է.«Հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայ...
Հայկական Ալ լճերում լողալիս ադրբեջանցի կապիտան է խեղդվել. Ռազմինֆո
Հունիսի 17-ին Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանում Ալ լճերում լողալիս խեղդվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայ...