ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է սրանց շանտղության մասին». անհետ կորածների թիվը 1064 է
Հ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի աջակիցների հետ հանդիպման անդրադարձավ հարցին՝ տեղյա՞կ է, թե քանի գերի, զոհ ու անհետ կորած ունենք 44-օրյա պատերազմի հետևանքով:
«Մեր գերիների ու զոհերի թվի մասին հստակ տեղեկություն, ցավոք, չունեմ: Ռազմական գործողությունների ավարտից 8 ամիս անց տեղյակ չենք գերիների ու զոհերի թվի մասին: Չիմանալուց բացի, սրանք ամեն ինչ կեղծում են. զոհվածների մասին ԱՆ-ն մի թիվ էր ասում, վարչապետ կոչեցյալը՝ մի»,- նշեց նա:
Սարգսյանը հայտնեց՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից դեռ ապրիլին Կառավարությանը զեկուցվել է՝ անհետ կորածների թիվը 1064 է:
«Էս ստահակը հայտարարում է 321. սրան ի՞նչ ասես: Զոհվածների մասին խոսում է պլյուս-մինուսով. բա դա ստորություն չի՞»,- ասաց Սարգսյանը:
Ելույթից քիչ անց հրապարակվեց փաստաթուղթ, որի մասին հանդիպման ժամանակ խոսում էր Սերժ Սարգսյանը:
[bdc1ba424367642e1b023023b8c4f9ed.jpg]
[43859cabcfa2ebe07e3015a46921005e.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց, Ալիևին պաշտոնապես ասում եմ. Նիկոլ Փաշինյան
Համաձայն եմ, Ալիևին էլ պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիներ դիմաց: Այս մասին այսօր ապարանցիների հետ հանդիպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+ Ծեծկռտուք ու հայհոյանք Փաշինյանի երթի մասնակիցների ու ԲՀԿ շտաբի աշխատակիցների միջև. 24news
24news-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է տեղի ունեցել ծեծկռտուք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երթի մասնակիցն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիրուշոյի ելույթը` Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ
Ռոբերտ Քոչարյանը Հանրապետության հրապարկում հանրահավքի վերջում բեմ հրավիեց Լևոն Քոչարյանին և Սիրուշոյին:Սիրուշոն եր...