Ողբերգական դեպք Արարատի մարզում. Վեդու հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա տղայի դի

Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում «Վեդի»  բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է  ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա: Ինչպես հայտնում է shamshyan.com- ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ,  15-ամյա Սարգիս Թ.-ն էր:  Պարզվել է նաև, որ այսօր՝ ժամը 13:45-ի սահմաններում Արմավիրի  մարզի բնակիչ, 43-ամյա Աղասի Ե.-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Ոսկետափ գյուղի  Շիրազի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել Սարգիս  Թ.-ին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Դեպքի վայրում քննիչի կողմից կատարված զննությունից հետո քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Փաստի առթիվ քննիչի որոշմամբ հարուցվե է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 

Քաղաքականություն

Պատահարներ