Նախկին ԲՀԿ-ական «Չերիի Վահանը» Սյունիքում ուղեկցում էր Փաշինյանին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Սյունիքում Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր նաեւ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վահան Կարապետյանը՝ Չերիի Վահանը։ Նա ընկերակցել էր Խաչատուր Սուքիասյանին եւ ՔՊ-ականների հաշիվն է փակել Սյունիքի օբյեկտներում։ Թե ինչպես է նա հայտնվել հեղափոխական ճամբարում, չհաջողվեց նրանից պարզաբանում լսել, սակայն ժամանակ առաջ գրվել էր, որ իմքայլական Հայկ Սարգսյանի եւ Չերիի Վահանի միջեւ ընդհարում է եղել։
Ի դեպ, Սյունիք էր մեկնել ՔՊ թիմի մեծ մասը, անգամ՝ մեկուսացած Արարատ Միրզոյանը, սակայն երթի ժամանակ միայն Ալեն Սիմոնյանն էր քայլում առաջնորդի հետ, մյուսները դուխ չեն արել զբոսնել քաղաքներում։ Փաշինյանին մարզպետի հետ դիմավորում էր նաեւ գործարար Սուրեն Բալայանը, ով Ջերմուկի Աշոտ Արսենյանի հին հակառակորդն է եւ անցյալում քննադատել էր Փաշինյանին, թե «այս իշխանությունները կարծես թե շարունակում են հների տնտեսական քաղաքականությունը, չեն ցանկանում ազատվել հին վարչակարգի ստեղծած մոնոպոլիստներից, դեռ ավելին՝ նրանց համար արտոնություններ են սահմանում, որի կարիքը նրանք չունեն»։
Նմանատիպ հոդվածներ
Արթուր Վանեցյանը լավ լուր է հայտնել. «Հրապարակը»
«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը «Երկիր մեդիայի» տաղավարում անդրադարձել է իր ու Չեչնիայի նախագա...
Այսօր կատարվեց թուրքերի 300-ամյա երազանքը. Թուրքիայի առաջնորդը ոտք դրեց Շուշի բերդաքաղաքում. Վարուժան Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ավելի քան 300 տարի Օսմանյան կայսրության ղեկավարները, իսկ...
Ռուսական կողմին ասվել է, որ նման քարտեզ չկա․ Մուրադովը բոլորին էր պատրաստվում բերել. Բորիս Ավագյան. «Հրապարակ»
Հայկական կողմից ռուսական կողմին ասել են, որ ականապատ տարածքների ոչ մի քարտեզ էլ գոյություն չունի։ Այս մասին «Հրապարակի»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցում է հայտնվել Սուրեն Պապիկյանի ու Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի սկանդալային զրույցի գաղտնալսումը
«Հանուն պետության ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»...