«Ամբողջ աշխարհը մեզ ստիպելու է». Տեր-Պետրոսյանը՝ Ստեփանակերտն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին
«Ալիևն ասում է՝ ճանաչեք Արցախը մեր կազմում, կնքենք բարեկամության, հաշտության պայմանագիր, համաձայնե՞նք»,- Հ1-ի եթերում ՀՀ առաջին նախագահին հարց ուղղեց հաղորդավար Պետրոս Ղազարյանը:
«Ստիպելու են, որ համաձայնվենք, ամբողջ աշխարհը մեզ ստիպելու է, սա է աշխարհի օրենքը: Բոլոր պետությունների տարածքային անձեռնմխելիության պահպանման սկզբունքն է ՄԱԿ գոյության իմաստը: Մեծ տերությունները, գերտերությունները կարող են իրենց թույլ տալ խախտել այս օրենքները: Տեսել ենք, շատ ենք տեսել՝ Իրաքում, օրինակ, որտեղ ուզում, մտնում են, ինչ ուզում, անում են: Բայց փոքրերից, երբ որ Սադամը գնաց Քուվեյթը գրավեց, կործանեցին ամբողջ Իրաքը, նույնիսկ արաբական երկրները միացան այդ արևմտյան կոալիցիային և կործանեցին Իրաքի պետությունը: Ախր մենք ինչո՞վ ենք ապրում, չեմ հասկանում»:
Նմանատիպ հոդվածներ
Արթուր Վանեցյանը լավ լուր է հայտնել. «Հրապարակը»
«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը «Երկիր մեդիայի» տաղավարում անդրադարձել է իր ու Չեչնիայի նախագա...
Այսօր կատարվեց թուրքերի 300-ամյա երազանքը. Թուրքիայի առաջնորդը ոտք դրեց Շուշի բերդաքաղաքում. Վարուժան Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ավելի քան 300 տարի Օսմանյան կայսրության ղեկավարները, իսկ...
Ռուսական կողմին ասվել է, որ նման քարտեզ չկա․ Մուրադովը բոլորին էր պատրաստվում բերել. Բորիս Ավագյան. «Հրապարակ»
Հայկական կողմից ռուսական կողմին ասել են, որ ականապատ տարածքների ոչ մի քարտեզ էլ գոյություն չունի։ Այս մասին «Հրապարակի»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցում է հայտնվել Սուրեն Պապիկյանի ու Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի սկանդալային զրույցի գաղտնալսումը
«Հանուն պետության ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»...