41–ամյա վարորդը ВАЗ 21703-ով բախվել է հողաթմբերին և մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջվել
Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Երանոս գյուղի բնակիչ, 41-ամյա Նորայր Սիրեկանյանը Վազ 21703 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում Երանոս գյուղի մուտքի դիմաց դեռևս անհայտ հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել ու կողաշրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել է Մարտունու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրեն լավ է զգում: Փրկարարները հոսանքազրկել են են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Կրակել են ավտոմեքենայիս վրա. Արման Բաբաջանյան
Կրակել են ավտոմեքենայիս վրա:Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահա...
Սպանել է պարտապանին, դին տեղափոխել դաշտամիջյան հատված ու թաղել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված մեծածավալ, անհետաձգելի քննչա...
Սպանություն՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում գտնվող «Լույս գերեզման» կոչվող սրբատեղիում
Երեկ՝ հունիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից...
Սուրենավանում վթարի հետևանքով հոսպիտալացված 14-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԲԿ
Հունիսի 16-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար են բախվել երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մեքենաներից մեկում գտ...