Սուրենավանում վթարի հետևանքով հոսպիտալացված 14-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԲԿ
Հունիսի 16-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար են բախվել երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մեքենաներից մեկում գտնված 14-ամյա պատանին տեղափոխվել է Արարատի ԲԿ, որտեղից էլ տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այս մասին հայտնել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Երեխան ունի զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ:
Վիրահատվել է, կատարվել է անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները: Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ, նախօրեին նրան տեսակցել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը»,- գրել է նա:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային։ Հարվածի հետևանքով մեքենայում գտնվող 14-ամյա անչափահաս երեխան լուրջ վնասվածքներ է ստացել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Կրակել են ավտոմեքենայիս վրա. Արման Բաբաջանյան
Կրակել են ավտոմեքենայիս վրա:Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահա...
Երևանում ծեծկռտուք է տեղի ունեցել․ կա վիրավոր
Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 16-ին, Դավիթաշեն վարչական...
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Հրազդանում բախվել են Lexus-ն ու Opel-ը. կա վիրավոր
Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի...
22-ամյա վարորդի BMW-ն տապալել է գովազդային վահանակը, կոտրել նստարանն ու հայտնվել ծաղկի սրահի մուտքի մոտ
Այսօր՝ հունիսի 17-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-...