Սպանել է պարտապանին, դին տեղափոխել դաշտամիջյան հատված ու թաղել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված մեծածավալ, անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Ջրվեժ գյուղի բնակչի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տուժողը, կնոջ և երեխաների հետ բնակվելով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, զբաղվել է ավտոմեքենաների վաճառքով, այդ թվում՝ ավտոմեքենաները ՀՀ տեղափոխելու եղանակով, իսկ 2020թ. հուլիսին վերադարձել է Հայաստանի Հանրապետություն և բնակվել Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասում: Նշված գործընթացի կազմակերպման հարցում նրան աջակցություն է ցուցաբերել իր ծանոթը, որն իր տանը կից ավտոտեխսպասարկման կետում զբաղվել է ավտոմեքենաների վերանորոգմամբ:
2019-2020թթ. Ջրվեժի բնակիչը բանավոր համաձայնությամբ, գումարը մաս-մաս վճարելու պայմանով ծանոթին է վաճառել իրեն պատկանող` «MERCEDES-BENZ» մակնիշի 4 ավտոմեքենա` ընդհանուր 11.000.000 ՀՀ դրամ արժողությամբ, ինչպես նաև՝ շինարարական գործիքներ 4.000.000 ՀՀ դրամ արժողությամբ: Արդյունքում տղամարդը պարտավորվել է մաս-մաս վերադարձնել շուրջ 15.000.000 ՀՀ դրամ գումար, սակայն իր պարտավորությունները կատարել է մասնակի և վերադարձրել է միայն 1.500.000 ՀՀ դրամ:
Պարտք մնացած առանձնապես խոշոր չափերի գումարը վերադարձնելու պարտականությունից ազատվելու, այդ կերպ որոշակի նյութական օգուտ ստանալու նպատակով վերջինս որոշել է ապօրինաբար կյանքից զրկել պարտապանին: 2020թ. հոկտեմբերի 31-ին` ժամը 13:55-ին, տուժողը միայնակ այցելել է ծանոթին պատկանող ավտոտեխսպասարկման կետ, որտեղ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վերջինս, հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, Ջրվեժ գյուղի բնակչին դիտավորությամբ զրկել է կյանքից, ապա նրա դին տեղափոխել է Կոտայքի մարզի Կապուտան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատված ու թաղել հողի ծածկույթի տակ:
2021թ. ապրիլի 28-ին նշված վայրից հայտնաբերվել է վերջինիս դին` գանգի շրջանում վնասվածքներով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2021թ. հունիսի 9-ին որոշում է կայացվել՝ տուժողի ծանոթին ՀՀ քրեական 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և հայտարարվել է հետախուզում: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Կրակել են ավտոմեքենայիս վրա. Արման Բաբաջանյան
Կրակել են ավտոմեքենայիս վրա:Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահա...
Սպանություն՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում գտնվող «Լույս գերեզման» կոչվող սրբատեղիում
Երեկ՝ հունիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից...
22-ամյա վարորդի BMW-ն տապալել է գովազդային վահանակը, կոտրել նստարանն ու հայտնվել ծաղկի սրահի մուտքի մոտ
Այսօր՝ հունիսի 17-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-...
Գավառում ընտրակաշառք բաժանելու և ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի
Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քր...