Նիկոլ Փաշինյանի որ գրառումն է հունից հանել Դիանա Գասարյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս մի սկանդալային ձայնագրություն հրապարակվեց, որտեղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին համոզում է դիմում չգրել ու չհեռանալ պաշտոնից: Իսկ Գասպարյանն էլ ի պատասխան հայտարարում է, որ պետք է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի ու հեռանա:
ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում թեժ քննարկվել է Պապիկյանի և Գասպարյանի ձայնագրությունը, բոլորը փորձել են պարզել, թե երբ է այդ խոսակցությունը տեղի ունեցել: Մենք պարզեցինք, որ Դիանա Գասպարյանը Պապիկյանին է զանգահարել 2020 թվականի նոյմբերի 16-ին, երբ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում այսպիսի մի գրառում էր արել.
«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղե՛րք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում՝ վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»:
Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների` այդ ամենից հետո թիմում իսկական բունտ է հասունանում, բոլորը սկսում են դիմումներ գրել, որը կանգնացնում է Պապիկյանը: Վերջինս գրեթե բոլորին ասում է՝ հանդարտվեն, մինչև կփորձեն Փաշինյանի հետ խոսել: Ու պարզվում է, երբ Փաշինյանին զեկուցում են, որ իր թիմը դիմումներ է գրում, որպեսզի հեռանա, վերջինս երկրորդ գրառումն է անում ու իբրև բացատրում, թե ինչու է նման հայտարարություն արել.
«Այսօր ես շատ հստակ հայտարարեցի, որ ի հեճուկս շահարկումների՝ բռնությունը կամ բռնության հրահրումը (առավելևս՝ զինված) որևէ կերպ չի կարող տեղ ունենալ կառավարության գործիքակազմում: Կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում եմ՝ մեր արած որևէ հայտարարություն, որևէ ժեստ, որևէ հրավեր այս համատեքստում չդիտարկել: Եթե մեր որևէ ասածից նման տպավորություն կստանաք, դա սխալ տպավորություն է: Հիմա ակնկալում եմ, որ ընդդիմությունը նույնպես հստակ հայտարարի, որ բացառում է որևէ բռնի գործունեություն, բռնության հրահրում (այդ թվում՝ զինված) իր հետագա գործունեության ընթացքում: Սրանով մենք վերջնականապես կփակենք արդեն օրեր շարունակ ծավալվող լարվածությունը»:
Ու երեկ, երբ արդեն հրապարակվել է այդ ձայնագրությունը, թիմում բոլորը հայտարարել են, որ այդ ժամանակ ոչ միայն Դիանա Գասպարյանն էր այդ կարծիքին, այլ թիմի մեծամասնությունը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմին ասվել է, որ նման քարտեզ չկա․ Մուրադովը բոլորին էր պատրաստվում բերել. Բորիս Ավագյան. «Հրապարակ»
Հայկական կողմից ռուսական կողմին ասել են, որ ականապատ տարածքների ոչ մի քարտեզ էլ գոյություն չունի։ Այս մասին «Հրապարակի»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցում է հայտնվել Սուրեն Պապիկյանի ու Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի սկանդալային զրույցի գաղտնալսումը
«Հանուն պետության ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»...
Մեր 15 գերիներին Երևան բերելուց առաջ Ադրբեջանում ասել են, որ հագնվեք, ձեզ տանում ենք մորթելու. պատգամավոր
Ադրբեջանի գերությունից վերադարձած 15 տղաներն ասում են, որ վերջին մի քանի ամիսներին իրենց հագցնում էին, ասում էին, որ տան...
Այսօր կատարվեց թուրքերի 300-ամյա երազանքը. Թուրքիայի առաջնորդը ոտք դրեց Շուշի բերդաքաղաքում. Վարուժան Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ավելի քան 300 տարի Օսմանյան կայսրության ղեկավարները, իսկ...