Երեխաների օգտագործած թթվասերը և կաթնաշոռը չեն համապատասխանել սահմանված պահանջներին. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հուլիսի 8-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ահազանգեր էր ստացել այն մասին, որ Երևանի «Վիննի Պուխ և ընկերներ» ՍՊԸ և «Ծիածան» ՍՊԸ երեխաների զարգացման կենտրոններում երեխաներ են թունավորվել «Բիոկաթ» ապրանքանիշի թթվասեր և կաթնաշոռ ուտելու արդյունքում: Երեխաները տեղափոխվել են Նորքի «Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման կենտրոն» ու «Մուրացան» ԲԿ: Նույն կաթնամթերքի օգտագործումից հետո ինքնազգացողության վատացման մասին ահազանգեր են ստացվել նաև այլ քաղաքացիներից: ՍԱՏՄ ղեկավարի հրամաններով՝ վերահսկողական միջոցառումներ՝ ստուգումներ, են սկսվել նշված մանկապարտեզներում, ինչպես նաև «Բիոկաթ» ՍՊԸ-ում: Մակապարտեզներում առկա սննդից և կաթնամթերքներից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության: «Բիոկաթ» ընկերության հուլիսի 7-ին և 8-ին արտադրված կաթնաշոռի և թթվասերի ողջ արտադրանքը ետ է կանչվել իրացման ցանցից և մատակարարման վայրերից: ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում անցկացված փորձաքննությամբ պարզվել է, որ ներկայացված կաթնաշոռի և թթվասերի նմուշները ԱՑԽՄ, ՄԱՖԱՄ, ոսկեգույն ստաֆիլակոկ և բորբոսասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ «Վիննի Թուխ և ընկերներ» ՍՊԸ և «Ծիածան» ՍՊԸ երեխաների զարգացման կենտրոններ կաթնամթերքը առաքվել է միևնույն փոխադրամիջոցով, որի սառնարանը անսարք է եղել և չի գործել: «Բիոկաթ» ՍՊԸ-ում ստուգումը շարունակվում է, կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթները կկասեցվեն:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է թե քանի մարդ է եղել Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին. Իրազեկ քաղաքացիների միավորում
Այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 19:00-ից Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել էր «Հայաստան» դաշինքի նախընտրական ամփոփի...
Սոցապ նախարարության պարզաբանումը՝ անհայտ կորածների թվի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է տրածել. «ՀՀ Կառավարության որոշմամբ անհայտ կորած զինծառայ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Թբիլիսյան խճուղում
Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թվականի հունիսի 17-ից Երևան...
Արմավիրի 14/29 ընտրատեղամասում «Պատիվ ունեմ»-ի քվեաթերթիկների վրա նշումներ կան. «Փաստինֆո»
Սկանդալ՝ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում: Ըստ «Փաստինֆո»-ի՝ տեղամասային ընտրական հանձնաժողովում քվերաթերթիկներն ստա...