Սոցապ նախարարության պարզաբանումը՝ անհայտ կորածների թվի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է տրածել. «ՀՀ Կառավարության որոշմամբ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող ամսական 300,000 դրամ աջակցության «Կամուրջ» ծրագրի շահառուների տվյալները հրապարակված են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կայքում` անհայտ կորածների անվանական ցանկով։ Հետևաբար, փաստաթուղթը հանրամատչելի է և որևէ գաղտնիություն չի պարունակում։
«Կամուրջ» ծրագիրն իրականացվում է նախորդ տարվա դեկտեմբերից, և այդ պահի դրությամբ՝ անհայտ կորած զինծառայողների հարազատներն սկսել են ստանալ աջակցություն՝ մինչև վերջնական շահառու դառնալու որոշման կայացումը։ Այնուհետ՝ աճյունների գտնվելուց և նույնականացվելուց հետո, շահառուներն ստացել են զոհված անձի համար նախատեսված աջակցությունն, իսկ մյուսների վերջնական շահառու դառնալու հարցը կորոշվի սահմանված կարգով։
Ծրագրի մեկնարկից մինչ օրս գտնվել և նույնականացվել է շուրջ 700 աճյուն, հետևաբար, տարածվող` անհայտ կորածների թիվը չի համապատասխանում իրականությանը»:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է թե քանի մարդ է եղել Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին. Իրազեկ քաղաքացիների միավորում
Այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 19:00-ից Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել էր «Հայաստան» դաշինքի նախընտրական ամփոփի...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Թբիլիսյան խճուղում
Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թվականի հունիսի 17-ից Երևան...
Արմավիրի 14/29 ընտրատեղամասում «Պատիվ ունեմ»-ի քվեաթերթիկների վրա նշումներ կան. «Փաստինֆո»
Սկանդալ՝ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում: Ըստ «Փաստինֆո»-ի՝ տեղամասային ընտրական հանձնաժողովում քվերաթերթիկներն ստա...
ԿԸՀ–ն ամփոփում է քվեարկության արդյունքները (թարմացվող)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օնլայն ռեժիմով ամփոփում է քվեարկության արդյունքները։ Ժամը 23.17-ի դրությամբ պատկերը հե...