Զոհված զինվորները պետք է երկնքում հպարտանան, որ իրենց հարազատները պաշտպանված են, ազատ ու երջանիկ. Նիկոլ Փաշինյան
Պատերազմը վրա է հասել, քանի որ բանակցային գործընթացը ժառանգել է մի իրավիճակում, երբ հնարավորություն չկար շատ թե քիչ հայանպաստ երևէ լուծման գնալ։ Այս մասին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Կոնֆլիկտը կաթիլ-կաթիլ կուտակվել ու, ի վերջո, այդ բաժակը լցվել էր», — ընդգծեց Փաշինյանը, ում խոսքով՝ ժամկետային զինծառայողները մինչև վերջ ու անմնացորդ կանգնել են հայրենիքի պաշտպանության դիրքերում։ «Մենք բոլորս իրենցով հպարտանալու առիթ ունենք, բայց ես ուզում եմ, որ մենք կարողանանք մեր կյանքը կազմակերպել այնպես, որ իրենք էլ մեզանով հպարտանալու առիթ ունենան, իրենք երկնքում մեզնով հպարտանան», — ասաց նա։
Վարչապետի պաշտոնակատար հայտարարեց` «զինվորները երկնքում պետք է հպարտանան, որ իրենց զոհողություններն իզուր չեն անցել, հպարտանան, որ իրենց հարազատները հպարտ են ու պաշտպանված, ազատ են ու երջանիկ են»:
Նմանատիպ հոդվածներ
Հ1-ը զրկում է «Պատիվ ունեմ» դաշինքին օրենքով նախատեսված եթերից. հայտարարություն
Հարկատուների հաշվին աշխատող Հանրայինը գրաքննություն է ենթարկել «Պատիվ ունեմ» դաշինքի տրամադրած նախընտրական հոլովակները ե...
Այժմ բոլորը վախեցնում են, բայց պատերազմ չի սկսվի, ադրբեջանական բանակն այնքան էլ հզոր չէ ներկայում. Յուրի Խաչատուրով
Մեզ անընդմեջ վախեցնում են պատերազմով: Չի սկսվի պատերազմ: Այդ մասին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում հունիսի 13-ին նախը...
Եղվարդում Փաշինյանին պողպատե մուրճ նվիրեցին
Նիկոլ Փաշինյանն այսօր նախընտրական քարոզարշավ է իրականացնում Կոտայքի մարզում: Եղվարդում Փաշինյանին քարոզարշավի ընթացքում...
Ականապատ դաշտերի քարտեզների փոքր, բայց շոշափելի մասը վերադարձվել է Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյան
Այո, ականապատ դաշտերի քարտեզներ վերադարձվել են Ադրբեջանին, բայց տպավորություն են փորձում ստեղծել՝ ինչ ունենք, վերադարձվե...