Գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ․ Մանե Գևորգյան
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանն անդրադարձել է Ադրբեջանից 15 ռազմագերիների վերադարձին։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Մանե Գեւորգյանը, մասնավորապես, նշեց. «Այսօր հայրենիք վերադարձան Ադրբեջանում պահվող մեր 15 ռազմագերիները։ Գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին եւ Վրաստանի կառավարությանը։ ՀՀ կառավարության համար առաջնահերթ նշանակություն ունի Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը։
Վերահաստատում ենք հայկական կողմի հանձնառությունը՝ միջազգային բոլոր գործընկերների օժանդակությամբ շարունակել հումանիտար բնույթի գործընթացն ու կառուցողական քայլերի իրականացումը։
ՀՀ կառավարությունը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին մեր տարածաշրջանում հումանիտար բնույթի, հատկապես հայ գերիների հայրենիք վերադարձի ուղղությամբ գործադրվող բոլոր ջանքերի համար։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ...
Երեք տարի առաջ ամեն անգամ Նախագահի անունը տալուց ոտքի էիր կանգնում․ Վանեցիանի պատասխանը Սուքիասյանին
Անկախ Հայաստանի ամենահոռի օլիգարխիկ տրադիցիաների հիմնադիր Գռզոյի ձեռքը տեքստ են տվել, դրել է ֆեյսբուքում։ Գրել է Պատիվ ո...
Ինչու է անհրաժեշտ Պուտին Բայդեն հանդիպումը․ Պեսկով
Կրեմլը պատրաստ է համատեղ մամուլի ասուլիսի Ջո Բայդենի հետ, սակայն դրա անցկացման մասին որոշումը դեռ չի կայացվել: Այս մասին...
Ամենաատել օլիգարխը՝ Գռզոն, դարձավ «բյուրեղյա մաքուր, անկաշառ» իմքայլականների 5-րդ համարը. Սերժ Սարգսյան
Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն, դարձավ «բյուրեղյա մաքուր, անկաշառ» իմքայլականների 5-րդ համարը։ Վայոց Ձորի մարզու...