Օրվա լրահոս

Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն, դարձավ «բյուրեղյա մաքուր, անկաշառ» իմքայլականների 5-րդ համարը։ Վայոց Ձորի մարզում հանդիպման ժամանակ ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

 

«Այստեղ կան տարիքով մարդիկ, ովքեր կհիշեն, թե  Հայաստանում ով սկիզբ դրեց թալանին, թե Հայաստանի թիվ մեկ օլիգարխը ով էր և ով վարկաբեկեց բիզնեսմենի բարի անունը, բայց այստեղ խոսքս Գռզոյի մասին չէ, խոսքը կապիտուլյանտի մասին է։  Այս երեք տարիների ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել թալանի, բազմաթիվ փաստեր են հրապարակվել, որևէ փաստի մասին բացատրություն չկա։ Մաքսանենգության դեպքեր հրապարակվեցին՝ քար լռություն։ Ես անձամբ պատերազմի ժամանակ խոսեցի այն մասին, որ կառավարությունը, շրջանցելով Պաշտպանության նախարարությանը, թանկ գներով ապրանքներ է ձեռք բերել։ Որևէ մեկը որևէ ձևով չարձագանքեց։ Հիմա թալանչիները մե՞նք ենք, թե՞ իրենք»,-  ասել է Սերժ Սարգսյանը:

Վերջին նորություններ