Հասարակություն

Եթե դիահերձարաններից չվերցնեն նույնականացված դիերը, հուղարկավորությունը կիրականացնի պետությունը. Ավանեսյան

Եթե դիահերձարաններից չվերցնեն նույնականացված դիերը, հուղարկավորությունը կիրականացնի պետությունը. Ավանեսյան

Զոհվածների մարմինները չեն կարող երկար ժամանակ մնալ դիահերձարաններում, անգամ եթե սառնարանային պայմաններ կան: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարի պաշտոնակատարը անդրադարձավ նաև այն հանգամանքին, թե որոշ ծնողներ տարբեր պատճառներով հրաժարվում են վերցնել 44-օրյա պատերազմին մասնակցած իրենց զավակների կամ հարազատների աճյունները:

 

«Եթե լինեն որոշ անձինք, ովքեր անհեռանկար կերպով չեն վերցնի նույնականացված դիերը դիահերձարաններից, պետությունը իր վրա կվերցնի պատասխանատվություն՝ հուղարկավորությունը կազմակերպելու համար : Ընդհանրապես պատերազմներից հետո պիտի հասկանանք, որ ինչ-որ մի ժամանակ տրվում է, որ նույնականացման պրոցեսը իրականացվի, այնուհետեւ՝ ճանաչման և հուղարկավորության: Բայց եթե կլինեն անձինք, ովքեր անհեռանկար ձևով կձգձգեն պրոցեսը, պետությունը իր վրա պիտի վերցնի պատասխանատվություն նաև հուղարկավորությունը կազմակերպելու, որովհետև որևէ տեսանկյունից ճիշտ չԷ այդքան երկար ժամանակով պահելը: Սա նուրբ հարց է, ես կխրախուսեի, որպեսզի եկեղեցական ներկայացուցիչներն էլ լծվեն այս գործին, և տարբեր գերատեսչությունների հետ համագործակցեն, համատեղ քննարկման արդյունքում մենք կգտնենք այս իրավիճակից լավագույնս դուրս գալու ելքերը: »,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250