
Արզաքանցյանի ներկայացրած կրթության մասին տեղեկանքը կե՞ղծ է

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կքննարկի Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցմանը վերաբերող հարց: ԿԸՀ-ն համապատասխան հարցը կքննարկի հունիսի 10-ի հերթական նիստում:
Հայտնենք նաև, որ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Տիգրան Արզաքանցյանի ներկայացրած կրթության մասին տեղեկանքը կեղծ է՝ ըստ որի չի բացառվում, որ այդ հիմքով ԿԸՀ-ն անվավեր ճանաչի նրա գրանցումը ։
Ավելի վաղ Սերժ Սարգսյանի դաշինքի մեջ մտնող Տիգրան Պողոսյանի թեկնածությունը անվավեր էր ճանաչվել, քանի որ վերջինս կեղծ տեղեկանք էր ներկայացրել այն մասին, որ նա ռուսական բուհերից մեկի ուսանող է: