Հայտնի է, թե ով է Աբովյանում կասկադյորական ավտովթարի հեղինակը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունիսի 6-ին, Աբովյան քաղաքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով, պարզվել է Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ այն վարել է Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ, 40-ամյա Ռոբերտ Ջոմարդյանը, ով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Քանի որ դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել էին, որ նա եղել է ոչ սթափ, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի որոշմամբ նրա սթափությունը պարզելու համար արյան նմուշ է վերցվել, որպեսզի փոձաքննություն անցկացվի:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ռոբերտ Ջոմարդյանը աշխատում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և նա համատեղության կարգով խորհրդարանական այս ընտրություններում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյնաի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Հրազդան քաղաքի նախընտրական շտաբի պետն է:
Նմանատիպ հոդվածներ
Առուշ Առուշանյանը հայտարարություն է տարածել. նոր զարգացումներ
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ,Պարտության խորհրդանիշ հանդիսացող...
«Երբ Նիկոլ Փաշինյանը Կոշի բանտում էր, մի գիշեր Աննա Հակոբյանը զանգեց ինձ»․ Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոտանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԻ ԳԻՇԵՐ ՉԴԻՄԱՑՈՂԸ, ԱՍՈՒՄ Է ԴԻՄԱՑԵ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
Թշնամին հայ զինծառայող է գերի վերցրել
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, թե այսօր Հայաստանի մի խումբ զինվորականներ Լաչինի շրջանում փորձել են իբր ականապատման աշխատանքն...