Պատահարներ
Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. մեքենան ընկել ու գլխիվայր հայտնվել Աղստև գետում. կան վիրավորներ
Այսօր՝ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՎԱԶ 2109 մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 112 կմ-ին՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկոլի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել Աղստև գետում։ Վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով մեքենան դուրս են բերել Աղստև գետից։ Ոստիկանութունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Արտաշատում. 21-ամյա երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել իր զոհին. shamshyan. com
Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները
Հադրութի շրջանում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է նախնական տվյալներով ևս 8 աճյուն
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Opel Combօ-ն, Ford Transit-ն ու ЗИЛ վերամբարձ կռունկը, կան վիրավորներ. Shamshyan. com
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0