Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Արտաշատում. 21-ամյա երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել իր զոհին. shamshyan. com
Այսօր առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկը, որտեղից մարմնի տարբեր մասերում դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ, ով որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի 3-րդ տան բնակչուհի՝ 59-ամյա Նունե Ն-ն է, ով տեղափոխվել է իր տանից։ Մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված սպանությունը կատարելու կասկածանքով սպանության վայրից մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերել ու ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 21-ամյա Կարեն Մ-ին։ Պարզվել է, որ սպանությունը տեղի է ունեցել Նունե Ն-ի տան խոհանոցային հատվածում, որտեղ հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։ Ն. Այվազյանի որոշմամբ Կարեն Մ-ն, որպես կասկածյալ, ձերբակալվել է
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Opel Combօ-ն, Ford Transit-ն ու ЗИЛ վերամբարձ կռունկը, կան վիրավորներ. Shamshyan. com
Այսօր՝ հունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապ...
Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները
Հունիսի 8-ից ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները հրդեհաշիջման աշ...
Հադրութի շրջանում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է նախնական տվյալներով ևս 8 աճյուն
Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է նախնական տվյալներով ևս 8 աճյուն, հայտնում է Ա...
Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. մեքենան ընկել ու գլխիվայր հայտնվել Աղստև գետում. կան վիրավորներ
Այսօր՝ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՎԱԶ 2109 մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-...