Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները
Հունիսի 8-ից ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում:
Հայաստանի ԱԻՆ-ում, NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 12-ի վաղ առավոտյան դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին, ժամը 10։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։40-ին։ Սահմանվել է հերթապահություն։
Հունիսի 9-ին և 10-ին դեպքի վայրում հերթապահող հրշեջ-փրկարարական ջոկատը նկատել է հրդեհի նոր երկու օջախ, որոնցից մեկը մարվել է, արդյունքում այրվել է մոտ 400 խմ շինարարական աղբ։ Հրդեհի երկրորդ օջախը մեկուսացվել է․ տարածման վտանգ չկա։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել Երևանի քաղաքապետարանի հինգ ջրատար, երկու բեռնատար մեքենա, հինգ տրակտոր, օժանդակ մեքենա (ջրատար), երկու ինժեներական տեխնիկա և ինքնաթափ մեքենա։
Նմանատիպ հոդվածներ
Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Արտաշատում. 21-ամյա երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել իր զոհին. shamshyan. com
Այսօր առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կե...
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Opel Combօ-ն, Ford Transit-ն ու ЗИЛ վերամբարձ կռունկը, կան վիրավորներ. Shamshyan. com
Այսօր՝ հունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապ...
Հադրութի շրջանում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է նախնական տվյալներով ևս 8 աճյուն
Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է նախնական տվյալներով ևս 8 աճյուն, հայտնում է Ա...
Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. մեքենան ընկել ու գլխիվայր հայտնվել Աղստև գետում. կան վիրավորներ
Այսօր՝ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՎԱԶ 2109 մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-...