Facebook-ը հայտարարել է Թրամփի օգտահաշիվը մինչև 2023-ըարգելափակելու մասին
Facebook ընկերությունը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվն արգելափակվել է 2 տարով, հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ արգելափակումն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 7-ից։
«Հաշվի առնելով այն հանգամանքների լրջությունը, որոնք հանգեցրել են օգտահաշվի արգելափակմանը, մենք կարծում ենք՝ նրա գործողությունները լրջորեն խախտել են մեր քաղաքականությունը, ինչը ենթադրում է լուրջ պատիժ։ Մենք Դոնալդ Թրամփի օգտահաշիվն արգելափակում ենք երկու տարով՝ սկսած այս տարվա հունվարի 7-ից»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Ընդ որում, ընկերությունը նաև նշել է, որ եթե փորձագետները «հասարակական անվտանգության համար լուրջ սպառնալիք» տեսնեն, ապա երկու տարի անց արգելափակումը կարող է երկարաձգվել։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Facebook որոշումը՝ արգելափակել իր հաշիվը առնվազն 2023-ի հունվարը, վիրավորանք է նախորդ տարվա նախագահական ընտրություններում իր օգտին քվեարկած ավելի քան 75 միլիոն ամերիկացի քաղաքացիների համար:
«Facebook- ի որոշումը վիրավորանք է ռեկորդային 75 միլիոն մարդու և շատ այլ մարդկանց համար, ովքեր քվեարկել են մեր օգտին 2020-ի կեղծված նախագահական ընտրություններում:
Մեր երկիրն այլևս չի կարող հանդուրժել նման ծաղրը», - ասվում է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Մեղրիում գաղտնի հանդիպում է կայացել, ռուսական կողմը զայրացել է. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած ապրիլյան այցից հետո նոր մանրամասներ են մեզ հայտնի դարձել։...
Գիշերը` Բակո Սահակիչի բակում. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել
Արցախի ամեն ավարտվող օրը երկար տարիներ շարունակ այս կրակի մեջ է թողել բոլոր դժվարություններն ու դառնությունները` վերափոխ...
Լսի՛ Նիկոլ, պարկեշտության սահմանները մի՛ անցիր. Օնիկ Գասպարյան. Armlur
ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը Armlur.am-ին փոխանցել է հայտարաություն, որը ներկայացնում ենք ստորեւ Հարգելի հ...
Թող Քոչարյանն ասի՝ իրա տղեն պատերազմի ժամանակ որտեղ ա եղել. իմ ընտանիքի դեմ ամենաքստմնելի արշավն է սկսվել. Նիկոլ Փաշինյան
Էսօր էտ մարդու ընտանիքի անդամն ասում է՝ քվեարկել Փաշինյանի օգտին, նշանակում է քվեարկել Ալիևի օգտին: Աբովյանում իր համակի...