Մակրոնը նամակ է ուղարկել Ալիևին` կոչ անելով ազատել բոլոր գերիներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրեբջանի նախագահի մամուլի ծառայությանը։ 

Մակրոնը նշել է, որ անհրաժեշտ է խորը աշխատանք տանել կայուն խաղաղության համար պայմանների ստեղծման նպատակով։ Ֆրանսիայի նախագահն Ալիևին կոչ է արել ազատ արձակել բոլոր գերիներին և ակնկալել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանին խաղաղ դելիմիտիացիա տեղի կունենա։ Մակրոնը Ալիևն կոչ է արել նաև թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաքելություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում։ 

«Կարևոր է պահպանել շրջանի ողջ ժառանգությունն իր ողջ բազմազանությամբ։ Այս առթիվ խորհուրդ եմ տալիս դյուրացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկած առաքելության կազմակերպումը», – ասել է Մակրոնը։

Քաղաքականություն