
Կանխատեսվում է գնաճ

Կարելի է ասել, որ տնտեսությունը սկսում է շնչել։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
ԿԲ նախագահը նշեց, որ հունիսի 15-ին լինելու է իրենց հերթական նիստը, որի ընթացքում մանրամասն գնաճի մասին են խոսելու։
«Արտաքինից եկող ալիքները չեն դադարում։ Այսինքն տեսնում ենք, որ միջազգային ապրանքահումքային շուկաներում ապրանքների գները շարունակում են աճել։ Ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ որոշակի գնաճի արագացում կարող է տեղի ունենալ և եթե նույնիսկ այս տարի չհաջողվի մեր թիրախին հասնել, մյուս տարի գնաճի տեսանկյունից հասնելու ենք մեր թիրախին»,-ասաց Մարտին Գալստյանը։