Անտառային փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր՝ ժամը 16։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անտառային փողոցում գտնվող երկհարկանի շինության երկրորդ հարկում։ 

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 
Հայտարարվել էր հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։

Քաղաքականություն