Հասարակություն
Ադրբեջանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները հանդիպել են Բաքվում
Այսօր Բաքվում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական կայքերից:
Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի գլխավորած պատվիրակությունների միջև քաղաքական խորհրդակցությունների քննարկման հիմնական թեման երկկողմ ռազմավարական գործընկերության օրակարգի հարցերն էին, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի և վերջին գործընթացների վերաբերյալ: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0