ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լկտի սուտ է, անկնհայտ սադրանք, ես կոչ եմ անում դիմել ոստիկանություն, եթե ընտրակաշառք են բաժանում ․ Աբովյանը՝ «ԲՀԿ»-ի անունից տարածվող տեսանյութի մասին

Լկտի սուտ է,  անկնհայտ սադրանք է։ Ես կոչ եմ անում դիմել ոստիկանություն, իրավապահ մարմիններին, եթե ընտրակաշառք են բաժանում։ Այս մասին Auroranews -ի հետ զրույցում ասաց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրառանալով  համացանցում տարածվող տեսանյութին, որում ներկայացված է, թե  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք է բաժանվում։ 

 

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ խմբակցության անունից մոտենան և հարցումներ անցկացնեն քաղաքացիների ապրելակերպի վերաբերյալ՝ Աբովյանն ասաց․ 

«Հնարավոր է մեր համակիրները խնդիրների վերաբերյալ հարցնեն քաղաքացիներից, բայց այն ինչ դուք ասում եք ուղղակի զավեշտ է։ Ճարահատյալ քայլերի են դիմում, կեղծ է և աղերս չունի մեզ հետ»,-ասաց պատգամավորը։ 

 

Պատգամավորը կոչ արեց քաղաքացիներին՝  հորդորելով իրենց ընտրակաշառք առաջարկելու դեպքում անկախ նրանից, թե ում անունից է առաջարկվում, դիմել ոստիկանություն։ 

 

Պատգամավորը իր խոսքում հիշեցրեց՝ կուսակցությունը նախընտրական ծրագրում հայտնել է, որ  իրենց իշխանություն գալու դեպքում մինչև 3 միլիոն դրամ վարկերը զրոյացվում են։ 

«Պարոն Ծառուկյանը, ես, մենք բոլորս մեր ելույթներում անդրադարձել ենք այդ դրույթներին»,-ասաց Աբովյանը։ 

 

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել է տեսանյութ, որում ներկայացվում է, թե ինչպես են  երկու կանայք թակում բազմաբնակարան շենքի դռները և հարցնում քաղաքացիներին խնդիրների մասին, խոսքում արտաբարելով «ԲՀԿ»-ի անունը։ 

 

 

 

 

Քաղաքականություն