ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը Auroranews-ի հետ զրույցում զինված խմբի մասին մանրամասներ է հայտնել
Տելեգրամյան ալիքի օգտատեր Միկա Բադալյանը տեսանյութ է հրապարակել ոստիկանության բաժնից, նշելով, որ Երևանում բերման է ենթարկվել բանդա:
Լրատվակաները, անդրադառնալով տեսանյութին, հայտնել են, որ բանդան անմիջական կապ ունի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ։ Գրում են նաև, թե Ոստիկանությունը դեպքի մանրամասները որոշել է գաղտնի պահել, քանի որ որ Արաբկիրի ոստիկանապետը լավ հարաբերություններ ունի ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ:
Auroranews-ը կապ հաստատեց Ոստիկանության լրատվական բաժնի հետ, որտեղից հայտնեցին.
«Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր: Կոմիտասի պողոտայի 60/2 հասցեից ապօրինի զենքի կասկածանքով անձինք են բերման ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, սա է պատճառը, որ դեռ պաշտոնական հայտարարություն դեպքի առթիվ չի արվել: Ընթանում է նախաքննություն»: