ՀՀ քաղաքացին քաղաքացիական վրեժ կլուծի 1996 թվականից հետո իր խոսքով կեղծված բոլոր ընտրություններում իր ձայնը խլելու համար. Նիկոլ Փաշինյան
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը պայթյունավտանգ է, Հայաստանը` պատերազմի սպառնալիքի տակ, վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը նախընտրական պայքարից հետ չի մնում։ Այսօր նա Քաղպայմանագրի Ապարանի գրասենյակում է: Իր ելույթում Փաշինյանը նշեց, որ այս ընտրությունները լավ հնարավորություն է, որ ՀՀ քաղաքացին քաղաքացիական վրեժ լուծի 1996 թվականից հետո իր խոսքով կեղծված բոլոր ընտրություններում իր ձայնը խլելու համար:
«Ըստ էության իր ձայնը խլած բոլոր ղեկավարները մասնակցում են այս ընտրություններին, բոլոր ղեկավարները՝ երկուսը ուղղակի, մեկն անուղղակի: Եւ ընդհակառակը՝ անհրաժեշտ է, որ ՀՀ քաղաքացին վերահաստատի իր իշխանությունը, որպեսզի ստանանք կայուն իրավիճակ, անհրաժեշտ է, որ Քաղաքացիական պայմանագիրը ստանա 60 տոկոս»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում Զանգեզուրի միջանցքի անխուսափելիության հետ կապված խնդիրները». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում Զանգեզուրի միջանցքի անխուսա...
Շատ հեշտ է փակ դահլիճներում տղամարդլամիշ լինել․ Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին սպասում եմ ուղիղ եթերում բանավեճի․ Նիկոլ Փաշինյան
Ես՝ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին, ե՛ւ Տեր-Պետրոսյանին սպասում եմ ընտրությունների նախօրեին՝ հունիսի 18-ին ուղիղ եթերում սպասվող...
Այն մարդը, ում ես տվել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, հիմա դարձել է Քոչարյանի բուկլետ բաժանող. Փաշինյան
Այն մարդը, ում ես տվել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, ամբողջ պատերազմի ընթացքում մեջքին կանգնած եմ եղել, հիմա դարձել է Քո...
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը հրաժարվել է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտնել է, որ կուսակցությունը հրաժարվում է Շուշիում...